Ո՞վ ենք մենք
Մեր կայքը՝ cultoffashion.am
Շնորհակալություն cultoffashion.am կայք այցելելու համար։
Մեր նպատակն է ստեղծել ոչ միայն հագուստի խանութ, այլև բազմաբրենդային տարածք, որտեղ կարող ենք մեկ համայնքում հավաքել ընդհանուր արժեքներ և նորաձևության վերաբերյալ հայացքներ ունեցող մարդկանց։
Խնդրում ենք կարդալ այս Գաղտնիության քաղաքականությունը՝ համաձայնություն տալով փաստաթղթերին՝ մեր ծառայություններից օգտվելու թույլտվություն ստանալու համար։
Այս գաղտնիության քաղաքականության նպատակն է cultoffashion.am կայքի այցելուներին տեղեկացնել այն մասին, թե ինչ տվյալներ են հավաքվում կայքում գրանցման համար և ինչպես են դրանք օգտագործվում։
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե։
Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակներով.
- Ծառայության համար
- Տեխնիկական բարդությունների դեպքում օգնություն ցուցաբերելու համար
- Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու համար
- Տեղեկատվություն տրամադրել նոր ապրանքների, նոր ծառայությունների մասին
- Հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն տրամադրելու համար
cultoffashion.am-ը ապահովում է ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում այն երրորդ կողմերին։
cultoffashion.am-ը նաև հավաքում է որոշ վիճակագրական տեղեկություններ։
Երբ դուք այցելում եք մեր կայքը, ձեր համակարգիչը հավաքում է որոշ տեղեկություններ։ Օրինակ՝ երբ եք այցելել մեր կայքը, ինչ էջեր եք դիտել, ինչ զննարկիչ եք օգտագործել, ձեր ինտերնետ մատակարարի անունը (Ucom, Vivacell…) և այլ տեղեկություններ։
Հավաքված տեղեկատվությունը անձնական չէ և օգտագործվում է այցելությունների քանակը հաշվելու և վիճակագրություն վարելու համար։ Այս տեղեկատվությունը թույլ է տալիս մեզ վերահսկել մեր կայքը և այն դարձնել հնարավորինս հարմար օգտագործողի համար։
ՏԵՂԵԿԱՆԻՇՆԵՐԻ (COOKIES) ՖԱՅԼԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
cultoffashion.am-ը կայքը օգտագործում է տեղեկանիշներ (քուքիներ). Cookie-ները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք ստեղծվում են կայքում: Երբ այցելում եք կայք, թխուկների ֆայլերն ընդունվում և պահվում են ձեր համակարգչի դիտարկիչի ծրագրաշարում: Քուքիները անվտանգ են ձեր համակարգչի համար և չեն հավաքում անձնական տեղեկություններ: Դրանց շնորհիվ կայք այցելությունն ավելի արագ և հարմար է դառնում։